Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցել է Արմավիրի 10-րդ դպրոցում կազմակերպված ծառատունկին

14.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոց, մասնակցել ATP բարեգործական հիմնադրամի կողմից դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին, որի ընթացքում տնկվել է 80 բարդի:

Կրթօջախ կատարած այցի շրջանակում մարզպետը եղել է նաեւ Սեւան Նագգաշյանի անունը կրող «ՀԱՎԵՍԻՆ սենյակում», հետևել նկարչության բաց դասին:

Դպրոցի տնօրեն Լիաննա Հայրապետյանը մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին ներկայացրել է կրթօջախում վերջին շրջանում իրականացված եւ նախատեսվող ծրագրերը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ծառատունկի արդյունքում դպրոցի բակում հիմնվելու է պուրակ, որը եւս անվանակոչելու է Սեւան Նագգաշյանի անունով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57