Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

15.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 17 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տեղում քննարկելու եւ համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել մարզպետի տեղակալները և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են ֆինանսական աջակցության տրամադրման, աշխատանքով ապահովման, բնակարանային պայմանների բարելավման, բանկային համակարգի հետ կապված խնդիրների լուծման, ինչպես նաեւ կոմունալ-կենցաղային եւ անձնական բնույթի մի շարք հարցերով: Քաղաքացիներից մեկն էլ մարզպետին դիմել է իր կողմից ներկայացվող մարզի գյուղատնտեսության զարգացման ծրագրերին ծանոթանալու եւ դրանց իրականացման գործընթացում մարզպետարանի հետ համագործակցության ապահովման խնդրանքով:

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը համապատասխան ընթացք է տվել մարզպետարանի իրավասության տիրույթում գտնվող բոլոր հարցերին: Լրացուցիչ ուսումնասիրության եւ այլ գերատեսչությունների հետ քննարկման ենթակա հարցերն էլ նա վերցրել է իր անմիջական հսկողության տակ` հանձնարարելով մարզպետարանի համապատասխան պաշտոնյաներին զբաղվել դրանց լուծմամբ եւ ընթացքի մասին տեղեկացնել քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 14:41:33