Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է ապրիլյան քառօրյայում եւ Արցախի պաշտպանության դիրքերում Արմավիրի մարզից զոհված զինվորների ընտանիքների անդամներին

16.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում եւ Արցախի պաշտպանության դիրքերում Արմավիրի մարզից զոհված զինվորների ընտանիքների անդամներին:

Ջերմ եւ անմիջական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպմանը մարզպետն իր որդիական պատրաստակամությունն է հայտնել հերոսացած հայորդիների ծնողներին հուզող խնդիրների լուծմանն ընդառաջելու եւ նրանց կողքին միշտ լինելու հարցում` վստահեցնելով, որ չապրելով նրանց կորստի ցավը, շատ լավ պատկերացնում է այն վիշտը, որը կրում են իրենց մեջ:

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հարազատները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին են ներկայացրել առաջնային եւ ընթացիկ լուծում ենթադրող մի շարք խնդիրներ` ընդգծելով, որ հավատում են նրան, ներկայիս կառավարությանը եւ հույս ունեն, որ իրենց կողմից բարձրաձայնված հարցերը մարզի մակարդակով եւ պետության աջակցությամբ լուծում կստանան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49