Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է ծանրամարտի` Արմավիրի մարզի բնակիչ հանդիսացող աշխարհի և Եվրոպայի չեմպիոններին

20.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում նոյեմբեր ամսին կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության, մինչ այդ Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում հոկտեմբեր ամսին կայացած ծանրամարտի պատանիների օլիմպիադայի չեմպիոն Կարեն Մարգարյանին եւ Լեհաստանի Զամոսկ քաղաքում հոկտեմբեր ամսին կայացած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների ծանրամարտի առաջնության չեմպիոն Անդրանիկ Կարապետյանին` մարզիչ, Գեղակերտի մարզադպրոցի տնօրեն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Վիգեն Խաչատրյանի ուղեկցությամբ:

Մարզպետը ջերմորեն ողջունել է Հայաստանի Հանրապետությունը աշխարհի եւ Եվրովայի առաջնություններում լավագույնս ներկայացրած մարզիկներին եւ այդ հաղթանակների համահեղինակ հանդիսացող մարզչին` նշելով, որ մեծ հպարտություն է ապրում վերջին երկու ամիսներին եւ մինչ այդ նրանց ունեցած հաղթանակների համար, որոնք տարբեր մրցահարթակներում բարձր են պահել ոչ միայն Հայաստանի, այլեւ Արմավիրի մարզի պատիվը:

<<Ես տեղյակ եմ, թե ինչ պայմաններում են տեղի ունենում ձեր մարզումները եւ հավատացնում եմ, որ այս պահին Ջրառատի մարզադպրոցի բարեկարգման ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի այն առաջիկայում ընդգրկվի որեւէ ծրագրում, որի միջոցով բարվոք պայմաններ կստեղծվեն մարզումների համար>>,- իր խոսքում նշել է մարզպետը`պատրաստակամություն հայտնելով ցանկացած հարցում աջակցել նրանց:

Մարզիչ Վիգեն Խաչատրյանն էլ ներկայացնելով տարիների ընթացքում իր մարզիկների ունեցած հիմնական հաջողությունները` ընդգծել է, որ Ազգային հավաքականում ծանրամարտիկների գերակշիռ մասը ներկայացնում է Արմավիրի մարզը, որն արդեն իսկ մեծ առավելություն է: Նա տեղեկացրել է, որ իրենց մարզադպրոցում այժմ մարզվողների թիվը հասնում է 203-ի եւ, ըստ նրա, այդ թիվն ու հաջողությունները համապատասխան պայմանների առկայության դեպքում կկրկնապատկվեն:

Հանդիպման ավարտին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեծ հաջողությունների հասած ծանրամարտիկներին պարգեւատրել է պատվոգրով` բարձր գնահատելով նրանց նվաճումներն ու հայրենիքին մատուցած ծառայությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57