Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթեւոսյանն ընդունել է շախմատի և հրաձգության օլիմպիադաներում հաղթող ճանաչված դպրոցականներին

21.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն ընդունել է Վաղարշապատի N12 հիմնական դպրոցի շախմատի հանրապետական 12-րդ օլիմպիադայի եւ Արգավանդի միջնակարգ դպրոցի հրաձիգների հանրապետական մրցաշարի հաղթող թիմերին` տնօրենների ուղեկցությամբ:

Ողջունելով հյուրերին` մարզպետն աշակերտներին շնորհավորել է ունեցած հաղթանակների համար` ընդգծելով, որ կրթությունը, մշակույթն ու սպորտը լավ քաղաքացի կերտելու սկզբնաղբյուրներն են: Նա կարևորել է աշակետների ներգրավվածությունը դպրոցական եւ արտադպրոցական տարբեր խմբակներում, որը կնպաստի նրանց ինքնազարգացմանը եւ հնարավորությունների ճիշտ իրագործմանը:

Ներկայացնելով աշակերտների հաջողությունները` Վաղարշապատի 12-րդ հիմնական դպրոցի տնօրեն Վեմիր Հովհաննիսյանը նշել է, որ իր գլխավորած կրթօջախի շախմատային թիմն այս տարի Գորիս քաղաքում անցկացված դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում զբաղեցրել է մրցանակային 1-ին տեղը: Իսկ շախմատային խմբի անդամներից Աստղիկ Հակոբյանը սեպտեմբեր ամսին Ռիգայում մասնակցել է նաեւ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունանը, որի ժամանակ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ արժանացել արծաթե մեդալի:

Արգավանդի միջնակարգ դպրոցի տնօրենն էլ մարզպետին տեղեկացրել է, որ նախորդ տարի դպրոցի միջոցներով նախաձեռնել եւ իրականացրել են նկուղային հատվածում չշահագործվող սենյակներից մեկը վերանորոգելու եւ հրաձգարան դարձնելու գործընթացը, որի արդյունքում աշակերտներն այս կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել պրակտիկ գիտելիքներ ռազմագիտություն առարկայից: Նրանք իրենց գիտելիքները լավագույնս դրսեւորվել են <<Դիպուկ հրաձիգ>> 2018 թվականի հանրապետական մրցաշարում, որտեղ թիմային պայքարում զբաղեցրել են 2-րդ, իսկ անհատական պայքարում`1-ին մրցանակային տեղերը:

Հանդիպման ավարտին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը պատվոգրերով է պարգեւատրել Վաղարշապատի N12 հիմնական եւ Արգավանդի միջնակարգ դպրոցներին` բարձր գնահատելով նրանց ունեցած հաջողությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49