Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

22.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը` մասնակցությամբ մարզի 18 բնակչի: Սահմանված կարգի համաձայն` ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները եւ ոլորտային այլ պատասխանատուներ:

Ընդունելությանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը հիմնականում առնչվել են քաղաքաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներին, որոնց վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ է տվել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներին` հորդորելով օրենքի եւ առկա հնարավորությունների շրջանակում լուծել դրանք: Համբարձում Մաթեւոսյանին քաղաքացիները դիմել են նաեւ դրամական աջակցության խնդրանքով եւ անձնական բնույթի հարցերով:

Սոցիալական խնդիրներ ունեցող եւ դրամական օգնության համար դիմած քաղաքացիներին մարզպետը տեղեկացրել է, որ մարզպետարանին սոցիալական աջակցության նպատակով նոյեմբեր ամսի համար տրամադրված գումարն արդեն սպառվել է` առաջարկելով խնդիրների լուծման այլ տարբերակներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20