Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի են ունեցել մարզպետին առընթեր ձեւավորված խորհուրդների նիստերը

28.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ այսօր տեղի են ունեցել մարզպետին առընթեր ձեւավորված կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով առանձին խորհուրդների անդրանիկ նիստերը, որոնք կրել են ճանաչողական բնույթ:

Ողջունելով խորհուրդների անդամներին` մարզպետը կարեւորել է նրանց դերակատարումը ոլորտային խնդիրների վեր հանման, դրանց լուծման ուղիների քննարկման եւ թիմային աշխատանքի արդյունքում հաջողության հասնելու տեսանկյունից: <<Մարզպետարանը չի ուղղորդելու խորհուրդների գործունեությունը կամ հակառակը, այլ մենք աշխատելու ենք համագործակցել օրախնդիր հանդիսացող հարցերի շուրջ եւ հնարավոր լուծումներ գտնել դրանց համար: Ես հորդորում եմ ձեզ ինքնակազմակերպվել եւ ըստ առաջնահերթության տարանջատել առկա խնդիրները>>,- իր խոսքում ընդգծել է մարզպետը` խորհրդների յուրաքանչյուր անդամից ակնկալելով արդյունավետ աշխատանք:

Մինչ փաթեթի տեսքով ոլորտային խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները մարզպետարան ներկայացնելը եւ դրանք հաջորդ նիստերում օրակարգային հարցեր դարձնելը` մարզպետի առաջարկությամբ խորհուրդների անդամներն անդրադարձել են առաջնային լուծում պահանջող ոլորտային խնդիրներին, որոնց առնչությամբ առաջիկայում կլինեն առանձին քննարկումներ եւ պետական գերատեսչությունների, եւ ՏԻՄ-երի մակարդակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57