Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Վաղարշապատի հիվանդանոց>> ՊՓԲ-ի տնօրեն է նշանակվել Գոռ Ասատրյանը

30.11.2018

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սույն թվականի նոյեմբերի 27-ին Արմավիրի մարզպետարանում կայացավ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՀՀ Արմավիրի մարզի <<Վաղարշապատի հիվանդանոց>> պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը, որին 16 դիմումատուից ներկա գտնվեց 11-ը, իսկ մրցույթին մասնակցելու իրավունք ստացավ 10-ը:

Իրականացված մրցույթի երեք փուլի (թեստավորում, հարցազրույց եւ կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացում) արդյունքում հաղթող ճանաչվեցին մասնակիցներից 3-ը`Արտակ Իսախանյանը, Գոռ Ասատրյանը եւ Օլգա Մարգարյանը:

ՀՀ կառավարության 2011 թվականի N992-Ն որոշմամբ հաստատված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից Գոռ Ասատրյանի հետ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ այսօր երեք տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08