Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի խոսքը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ

03.12.2018

Ինչպես գիտենք, 1992 թվականից Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը հռչակվել է Հաշմանդամների միջազգային օր: Թերեւս, այս օրը տոն չէ, սակայն առիթ է մեկ անգամ եւս բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող անձանց դեռեւս չլուծված խնդիրների մասին` պատկան մարմինների, հանրության ուշադրությունը հրավիրելով դրանց լուծման վրա:

Ինչ խոսք, յուրաքանչյուրս մեր տեղում եւ մեր լիազորությունների շրջանակում գործուն քայլեր պետք է ձեռնարկենք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության կողմից ճիշտ վերաբերմունքի ձեւավորման եւ հավասար հնարավորությունների ընկալման ուղղությամբ: Եվ այդ կբերի նրան, որ հաշմանդամները լիիրավ մաս կկազմեն երկրի հասարակական, քաղաքական եւ մշակութային կյանքին` իրենց դրական ներդրումն ունենալով պետականաշինության գործում:

Հստակ գիտակցելով ոլորտում առկա խնդիրների բազմազանությունն ու դրանց լուծման հարցում նաեւ իմ մասնակցության չափը` վստահ եմ, որ համախմբված եւ հետեւողական աշխատանքի արդյունքում կկարողանանք հաջողություն գրանցել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող շատ ու շատ հարցերում: Իսկ մեր երկիրը եւ, ընդհանրապես, աշխարհն ամենից առաջ ոգով ու դատողությամբ առողջ մարդկանց կարիքն ունի:
Առողջություն եւ հաստատակամություն բոլորիս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48