Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խորհրդակցություն է անցկացրել բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ

03.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Մինչ ոլորտին վերաբերող հարցերին անդրադառնալը` մարզպետը գործընկերներին է ներկայացրել Վաղարշապատի հիվանդանոցի նորանշանակ տնօրեն Գոռ Ասատրյանին` նրան մաղթելով բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային գործունեություն:

Խոսելով ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված իր մոտեցումների մասին` մարզպետը մասնավորապես նշել է. <<Պարտադիր չէ, որ ես մասնագիտությամբ բժիշկ լինեմ, որպեսզի հասկանամ առողջապահության ոլորտում առկա խնդիրները և մեր հիմնական անելիքները: Մեծ պատասխանատվություն եմ կրում մարզպետի կարգավիճակում և գիտակցում եմ տարբեր ոլորտներում, մասնավորապես` առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները…: Միայն կարող եմ ասել, որ ոչինչ չենք խնայելու դրանց լուծման կամ մինիմումի հասցնելու համար: Այդ լուծումները կլինեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերի միջոցով: Իսկ հետագայում կփորձենք հասնել նրան, որ մեր լուծումները լինեն կանխարգելիչ բնույթի>>:

Բուժհաստատությունների տնօրենների խորհրդակցությանը մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին օրենքով սահմանված կարգով նախընտրական քարոզչության ժամանակ բժշկական հաստատությունների աշխատակիցների սահմանափակումներին` կոչ անելով ոլորտի ներկայացուցիչներին չչարաշահել լիազորությունները և լծակներ օգտագործել ի օգուտ որևէ թեկնածուի. <<Դուք որևէ ուղղորդում մարզպետարանի կամ այլ կառույցների, անհատների կողմից չեք ունենալու: Իսկ ովքեր կփորձեն ուղղորդել ձեզ, պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ>>:

Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետն ընդգծել է, որ բոլորի հետ աշխատելու է գործընկերոջ կարգավիճակով և ոլորտի ներկայացուցիչներին խնդրել է սրտացավ վերաբերմունք իրենց աշխատանքի նկատմամբ` քայլ առ քայլ մոտենալու համար գլոբալ խնդիրների լուծմանը և ոլորտի առողջացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21