Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է <<Արևածագ>> երեխաների աջակցության կենտրոն

03.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ այսօր այցելել է <<Արևածագ>> երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացել ընդհանուր պայմաններին, մատուցվող ծառայություններին:

<<Արմավիրի զարգացման կենտրոն>> հասարակական կազմակերպության տնօրեն Նաիրա Առաքելյանը, մարզպետին ներկայացնելով կենտրոնի գործունեությունը, մասնավորապես նշել է, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը 2016 թվականից իրականացնում է <<Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար>> եռամյա ծրագրիրը, որը ֆինանսավորվում է <<Սեյվ դը չիլդրեն>> կազմակերպության կողմից: Ծրագիրը նախատեսում է էապես բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների համար տրամադրվող որակյալ ծառայությունները՝ համագործակցելով կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքահեն հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների հետ:

Նաիրա Առաքելյանի խոսքով` ծրագրի շրջանակներում մարզի հաշմանդամություն ունեցող շուրջ 125 երեխա տարեկան հնարավորություն ունի ստանալու որակյալ սոցիալական և վերականգնողական ծառայություններ: Ծրագրի շահառուներն են հանդիսանում հաշմանդամություն ունեցող 2-18 տարեկան երեխաները, որոնց կենտրոնի որակյալ մասնագետները մատուցում են լիարժեք և բազմապրոֆիլ ծառայություններ:

ԱԶԿ հասարակական կազմակերպության տնօրենի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացել է կենտրոնում տարբեր ծառայությունների համար նախատեսված սենյակներին, դրանց անհրաժեշտ գույքով հագեցվածությանը, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով: Այցի ավարտին Նաիրա Առաքելյանի հետ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քննարկել է կենտրոնի հետագա գործունեությանը վերաբերող մանրամասներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15