Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը ներկա է գտնվել քառօրյա պատերազմում զոհված Նիկոլայ Օսիպյանի ծննդյան 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

05.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանն այսօր Էջմիածնի քաղաքապետարանում ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, արցախյան ազատամարտի մասնակից Նիկոլայ Օսիպյանի ծննդյան 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառամանը: <<Կոչենք ապրողաց>> խորագիրը կրող միջոցառումն իր շուրջ է համախմբել ազատամարտիկի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մարտական ընկերներին:

Նիկոլայ Օսիպյանն ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան պատերազմին, Գանձակի ինքնապաշտպանական մարտերին, իսկ պատերազմից հետո իր ուժերի ներածին չափով աջակցել է բանակաշինությանը, ինչի շնորհիվ արդեն հասցրել էր իր անունը հավերժացնել Արցախյան գոյամարտի մասին պատմող գրքերում: Մտերիմների խոսքով` հարմար առիթների դեպքում նա միշտ այցելել է զորամասեր և դիրքեր, ոգևորել զինվորներին` մատաղ սերնդին փոխանցելով ռազմարվեստին վերաբերող իր գիտելիքներն ու փորձը: Ապրիլյան պատերազմի առաջին օրերին էլ նա իր հոգու պարտքն է համարել մեկնել Արցախ և մարտնչել հայրենիքի պաշտպանության համար: Նա խիզախորեն մասնակցել է մարտական գործողություններին և զոհվեց ապրիլի 6-ին:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հերոս ազատամարտիկի ծննդյան տարեդարձը` փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը բարձր է գնահատել նրա մարտական ուղին և մեծ նվիրումը հայրենիքին: Նա իր խոսքում ընդգծել է, որ հենց Նիկոլայ Օսիպյանի նման ազգանվեր անհատների շնորհիվ է, որ հայ ժողովուրդն այսօր ապրում է խաղաղության պայմաններում և կարողանում է հակազդել թշնամուն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48