Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ ոստիկանության պետը

05.12.2018

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախընտրական շրջանում կատարել է վերջին մարզային այցելությունը՝ աշխատանքային այցով մեկնելով Արմավիր։ Ոստիկանության պետը նախ հանդիպում է ունեցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների ու նախընտրական շտաբերի ղեկավարների հետ։

Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրել է վերջին շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները՝ հավաստիացնելով, որ համակարգն ամբողջությամբ վերահսկում է օպերատիվ իրավիճակը, ինչպես և ուշադրության կենտրոնում է պահում քրեական տարրերին։ Ոստիկանության պետը թեկնածուներին ու նախընտրական շտաբերի ղեկավարներին հորդորել է ակտիվ աջակցել ոստիկանությանը՝ հավաստիացնելով, որ նրանց ցանկացած ահազանգը կարժանանա արագ արձագանքի ու համապատասխան ընթացք կստանա։ Հանդիպմանը քննարկվել են նաև ընտրությունների օրը ոստիկանության հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Վալերիյ Օսիպյանը վերոնշյալ հարցերը քննարկել է  նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության անձնակազմի հետ նույն օրը կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում։ 


Աղբյուր` police.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44