Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ

11.12.2018

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն արտահերթ խորհրդարանական ընտրություններում բոլորիս ունեցած հաղթանակի համար: Սա այն հաղթանակն էր, որով ամրագրվեց նոր Հայաստանի իրողությունը:

Այո, Հայաստանի Հանրապետության անկախ և արդարամիտ քաղաքացին դեկտեմբերի 9-ին իր գիտակցված քայլն արեց հանուն այն երկրի, որն ունենալու ցանկությունը երազանք է եղել բոլոր սերունդների համար:

Մեզանից յուրաքանչյուրը, անկախ սոցիալական կարգավիճակից, զբաղեցրած պաշտոնից ու քաղաքական հայացքներից, պետք է օգտվի այս պատմական իրադարձությունից և իր մասնաբաժինն ունենա հայրենիքի շենացման գործում:

Ես վստահ եմ, որ նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունը բացառիկ դերակատարում կունենան մեր համընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին:
Աստված օգնական բոլորիս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15