Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել ոսկեհատցի ազատամարտիկի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը

17.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ոսկեհատ համայնքի մշակույթի տանը  դեկտեմբերի 15-ին ներկա է գտնվել արցախյան պատերազմի հերոս Սամվել Հակոբյանի ծննդյան 50-ամյա հոբելյանին նվիրված «Մահ իմացյալ անմահություն…» խորագիրը կրող հուշ-ցերեկույթին:

Միջոցառմանը հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով հանդես են եկել Ոսկեհատի միջնակարգ դպրոցի սաները` իրենց խոնարհումը բերելով հերոս համագյուղացու հիշատակին:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հակոբյանների ընտանիքին, հարազատներին ու համագյուղացիներին իրենց հերոս զավակի ծննդյան օրվա առթիվ` մարզպետն անգնահատելի է համարել հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված և մարտնչած յուրաքանչյուր հայի սխրանքը:<<Քանի դեռ ապրում ենք,  միշտ պետք է հիշենք մեր իրականա հերոսներին, և մեր սերունդների մեջ վառ պահենք նրանց հիշատակը: Խոնարհվում եմ հանուն մեր խաղաղության իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների հիշատակի առաջ: Հավերժ փառք ձեզ, հայ քաջեր>>,- իր խոսքում ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08