Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Թաիրովի դպրոցում ծանոթացել է իրականացված և ընթացող շինաշխատանքներին

20.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Թաիրովի միջնկարգ դպրոց` ծանոթանալու իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին:

2017 թվականին Թաիրովի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար կառավարության համապատասխան որոշմամբ հատկացվել է 154 մլն 800 հազար դրամ: Նշված գումարի շրջանակներում նախատեսվել է փոխել դպրոցի տանիքը և ամբողջությամբ վերանորոգել կրթօջախի երեք մասնաշենքը: Արդեն իսկ առաջին մասնաշենքի հիմնանորոգումն ավարտվել է, երկրոդ մասնաշենքում նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ երրորդ մասնաշենքում փոխվել է միայն տանիքը:

Դպրոցի տնօրենի և շինարարական կազմակերպության պատասխանատուի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կրթօջախի երեք մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքների արդյունքում ստեղծված պայմաններին, հետևել ընթացող շինաշխատանքներին: Համբարձում Մաթևոսյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել կրթօջախում կատարված աշխատանքները և հորդորել է շինարարական կազմակերպության պատասխանատուին հետևողական լինել ընթացող շինարարության որակի նկատմամբ:

Ըստ շինպատասխանատուի` դպրոցն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև 2019 թվականի ավարտը` ապահովելով բարեկեցիկ պայմաններ 400 և ավել աշակերտի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20