Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

20.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 12 բնակիչ: Ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և ոլորտային այլ պատասխանատուներ` քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տեղում քննարկելու և լուծման հնարավոր տարբերակներ ներկայացնելու համար:

Ընդունելությանը հերթագրված քաղաքացիները Համբարձում Մաթևոսյանին հիմնականում դիմել են աշխատանքով ապահովելու և դրամական աջակցություն տրամադրելու խնդրանքով:

Մարզպետի հանձնարարությամբ աշխատանքով ապահովելու հարցով դիմած քաղաքացիների տվյալները հաշվառվել են` համապատասխան աշխատատեղի առկայության դեպքում նրանց ընդառաջելու նպատակով: Իսկ դրամական աջակցության համար դիմած քաղաքացիներին Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ մարզպետարանի ֆինանսական համապատասխան միջոցների բացակայությամբ պայմանավորված հնարավոր չէ դրամական աջակցություն տրամադրել և առաջարկել է սոցիալական օգնության այլ տարբերակներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08