Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի ընթացքն Արմավիրի մարզում

21.12.2018

ՀՀ մարզերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2018 թվականի մարտ ամսից մեկնարկել է համայնքներին աջակցության տրամադրման գործընթացը` սուբվենցիաների տեսքով։ Համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ամբողջ ծրագրի արժեքի մինչև 60 տոկոսը համաֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման պարագայում՝ մինչև 40 տոկոսը։

2018 թվականի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում հավանության են արժանացել ՀՀ Արմավիրի մարզի թվով 9 համայնքներից ներկայացված ծրագրային հայտերը: Դալարիկ, Ջրարբի, Արագած, Լուսագյուղ, Արգավանդ, Ակնալիճ, Հայկաշեն համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացումն ապահովելու համար ՀՀ կառավարությունն ընթացիկ տարում հատկացրել է 40,538.9 հազ. դրամ, որի արդյունքում համապատասխան համայնքներում արդեն իրականացվել են ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքները.
1) Դալարիկ համայնքի Շահումյան փողոցի ասֆալտապատում (ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 10,200.0 հազ. դրամ, որից 3,519.0 հազ. դրամը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից):
2) Ջրարբի համայնքի գործարար կենտրոնի բարեկարգում և ասֆալտապատում (ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 12,772.8 հազ. դրամ, որից 5,109 հազ. դրամը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից):
3) Արագած համայնքի հանդիսությունների սրահի կահավորման համար գույքի և էլեկտրատեխնիկայի ձեռքբերում (ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 10,708.1 հազ. դրամ, որից 3,212.4 հազ. դրամը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից):
4) Լուսագյուղ համայնքի կենտրոնական՝ Ն.Դարբինյան փողոցի հիմնանորոգում (ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 32,355.0 հազ. դրամ, որից 12,942.0 հազ. դրամը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից):
5) Արգավանդ համայնքի ոռոգման խորքային հորի վերականգնում և հոսանքագծի կառուցում (ծրագիրը, որի պայմանագրային արժեքը կազմել է 10,650.0հազ. դրամ, որից 5,932.0 հազ. դրամը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից):
6) Ակնալիճ համայնքի Շահումյանի անվան փողոցի և նրանից դեպի ավտոմայրուղի ընկած հատվածի բարեկարգում և ընդհանուր ասֆալտապատում (ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 16,200.0 հազ. դրամ, որից 6,480.0 հազ. դրամը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից):
7) Հայկաշեն համայնքում ընթացքի մեջ են մանկապարտեզի կահավորման համար գույքի և էլեկտրատեխնիկայի ձեռքբերման աշխատանքները (ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 8,484.6 հազ. դրամ, որից 3,344.4 հազ. դրամը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից):

2018 թվականի ընթացքում չեն իրականացվել հետևյալ ծրագրերը.
• Փարաքար համայնքում կոյուղատար համակարգի և ոռոգման ցանցի գործարկում ծրագիրը՝ համանքում առկա մաքրման կայանի խնդրի պատճառով,
• Եղեգնուտ համայնքի ջրահամակարգի վերակառուցում և ջրաչափերի տեղադրում ծրագիրը՝ <<Ուրբան>> կայուն զարգացման հիմնադրամի կողմից դեկտեմբեր ամսին կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի պատճառով: Ծրագիրը կիրականացվի 2019 թվականի ընթացքում:

Կատարված աշխատանքների ընթացքը ներկայացվում է լուսանկարների միջոցով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21