Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է <<Լե Լաբողատուաղ Սեղվիեի>> հայաստանյան ներկայացուցչության տնօրենին

25.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ֆրանսիական <<Լե Լաբողատուաղ Սեղվիե>> ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը և ընկերության տարածաշրջանային ծրագրերի համակարգող Դավիթ Կարապետյանը:

<<Լե Լաբողատուաղ Սեղվիե>> ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրենը մարզպետին է ներկայացրել Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող <<Առողջ ապրելու իմ քայլը>> ծրագիրը, որի առաջնային նպատակն է գնահատել զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի տարածվածությունն ազգաբնակչության շրջանում:

Անդրադառնալով ծրագրի երկրորդական նպատակին` Գագիկ Վելիջանյանը մասնավորապես նշել է, որ նախատեսում են բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի բարդությունների և առողջ ապրելակերպի վերաբերյալ: Ըստ նրա` գյուղական և քաղաքային բնակչության շրջանում իրականացվելու է նաև հակադիաբետիկ բուժման արդյունավետության գնահատում և համեմատական վերլուծություն:

Մարզպետ Համաբարձում Մաթևոսյանը ողջունել է <<Առողջ ապրելու իմ քայլը>> ծրագրի գաղափարը` վստահեցնելով, որ Արմավիրի մարզն էլ կհամագործակցի ծրագրի շրջանակներում և կանի իր քայլը` ընդլայնելու առողջությանը հետևող ազգաբնակչության թիվը:

Հավելենք, որ ծրագրի շրջանակում մարզի պոլիկլինիկաներից վերապատրաստում կանցնի 15, իսկ գյուղական ամբուլատորիաներից` 25 ընտանեկան բժիշկ: Ծրագրի իրազեկումն էլ կապահովվի տեղեկատվական և սոցիալական բնույթի համապատասխան պաստառները դպրոցներում և բուժհաստատություններում փակցնելու միջոցով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49