Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորին ընդառաջ մարզպետն այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

26.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Ամանորին ընդառաջ այսօր այցելել է Բամբակաշատ և Արաքս համայնքներում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Մնացական Խաչատրյանին և Միսակ Վարդանյանին և նվերներ հանձնել նրանց:

Մարզպետը շնորհավորել է վետերաններին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` նրանց մաղթելով առողջություն և տոկունություն: Նա իր խոսքում նշել է, որ անգնահատելի է Մեծ հայրենականի վետերանների սխրանքը և հաղթանակի գործում նրանց ունեցած ավանդը: <<Ի դեմս ձեզ` ես իմ երախտագիտությունն եմ հայտնում մարզի մյուս 14 վետերանին և հավաստիացնում, որ որպես մարզպետ միշտ ձեր կողքին եմ և պատրաստ եմ ընդառաջելու ձեզ հուզող խնդիրների լուծմանը>>,-իր խոսքում ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը:

Մնացական Խաչատրյանը և Միսակ Վարդանյանն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին այցելության և ջերմ խոսքերի համար` նրան մաղթելով ուրախ Նոր տարի և բազում հաջողություններ:

Հավելենք, որ Հայրենական պատերազմի մասնակից մարզի մյուս 14 վետերանին կայցելեն մարզպետարանի աշխատակիցները, և ամանորյա նվերներ կփոխանցեն մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08