Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

27.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 7 բնակիչ: Ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և ոլորտային այլ պատասխանատուներ` քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տեղում քննարկելու և լուծման հնարավոր տարբերակներ ներկայացնելու համար:

Ընդունելությանը հերթագրված քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են դրամական աջակցություն տրամադրելու խնդրանքով: Հարց է եղել նաև դպրոցներից մեկում տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հետ կապված խնդիրների առնչությամբ:

Դրամական աջակցության համար դիմած քաղաքացիներին Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ մարզպետարանի ֆինանսական համապատասխան միջոցների բացակայությամբ պայմանավորված հնարավոր չէ դրամական աջակցություն տրամադրել և տարեսկզբի համար առաջարկել է սոցիալական օգնության այլ տարբերակ: Մարզպետի հանձնարարությամբ աշխատանքով ապահովելու հարցով դիմած քաղաքացու տվյալները հաշվառվել են` համապատասխան աշխատատեղի առկայության դեպքում ընդառաջելու նպատակով:

Իսկ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հետ կապված խնդիրների առնչությամբ էլ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ բոլոր մրցույթները, այդ թվում` տնօրենի, իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և անհիմն է համարել ցանկացած բնույթի շահարկում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36