Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Փարաքարի միջնակարգ դպրոցում

11.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր անակնկալ այցով եղել է Փարաքարի միջնակարգ դպրոցում` տեղում ծանոթանալու դասասենյակների ընդհանուր ջերմաստիճանին և աշակերտների հաճախելիությանը:

Կրթօջախի տնօրեն Արմենուհի Տեր-Խաչատրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցում, եղել տարբեր դասասենյակներում, կաթսայատանը, ծանոթացել ընդհանուր իրավիճակին և առկա պայմաններին:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի այցելության ժամանակահատվածում դպրոցում ջերմաստիճանը հիմնականում եղել է 20-22 աստիճան, միայն հյուսիսային հատվածի դասասենյակներում է այն տատանվել 16-18-ի սահմաններում: Համապատասխան դասասենյակներում էլ, տնօրենի խոսքով, կիրառվում են ջեռուցման այլընտրանքային տարբերակներ: Սակայն կրթօջախում աշակերտների հաճախելիության մակարդակը դեռ լիարժեք չէ` 613 աշակերտից այսօր դպրոց է հաճախել 323-ը: Աշակերտների բացակայությունն Արմենուհի Տեր-Խաչատրյանը հիմնականում պայմանավորել է գրիպով և սուր շնչառական վարակներով:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շրջայցի ավարտին դպրոցի տնօրենին հանձնարարել է հետևողական լինել դասասենյակներում հնարավորինս բարձր ջերմաստիճան ապահովելու և աշակերտների բացակայության թիվը կրճատելու գործում:

Դպրոց կատարած այցի շրջանակում մարզպետը հանդիպել է նաև ուսուցիչներին, նրանց հետ զրուցել կրթական գործընթացի և ոլորտային այլ հարցերի շուրջ` միաժամանակ վերահաստատելով կառավարության 2018 թվականի դեկտեմբեր ամսին ընդունած այն որոշումը, որի համաձայն Փարաքարի, Պտղունքի, Մրգաշատի և Ջրարբիի միջնակարգ դպրոցներն ընդգրկվել են սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցի ցանկում, և հնարավորինս կարճ ժամանակահատվածում ապահովվելու է դրանց վերակառուցումը կամ նորերի կառուցումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-06-19 17:25:39