Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

24.01.2019

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 18 բնակիչ, իսկ ևս 4-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և ոլորտային այլ պատասխանատուներ՝ քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տեղում քննարկելու և լուծման հնարավոր տարբերակներ առաջարկելու համար:

Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են համապատասխան աշխատանքով ապահովելու, դրամական օգնություն տրամադրելու և առողջական խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Հարցեր են եղել նաև համայնքներից մեկում առկա խնդիրների լուծման, ուժգին քամու հետևանքով բնակելի տան քանդված տանիքի վերանորոգման և հողային հարաբերություններում առաջացած խոչընդոտների կարգավորման վերաբերյալ:

Սոցիալական խնդիրներ ունեցող և դրամական աջակցության խնդրանքով դիմած քաղաքացիների հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համապատասխան լուծում է տվել: Աշխատանքի ապահովման հարցով դիմած քաղաքացիներին էլ առաջարկվել է դիմել Զբաղվածության պետական գործակալության Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոն, միևնույն ժամանակ հետևել մարզպետարանի կողմից թափուր հաստիքների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությանը: Լրացուցիչ ոսումնասիրություն պահանջող հարցերն էլ վերցվել են մարզպետի հսկողության տակ և համապատասխան պաշտոնյաներին հանձնարարվել է ողջամիտ ժամկետներում համարժեք ընթացք տալ դրանց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49