Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

28.01.2019

Արմավիրի մարզի հարգարժա'ն բնակիչներ, սիրելի' հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր մենք տոնում ենք մեր ազգային հպարտության, խիզախության և մեր հարատևության հիմնաքարը հանդիսացող Հայոց հաղթանակած բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը:

Մեր ազգային հպարտությունն իր կազմավորման այս ճանապարհին բազում մարտահրավերների է դիմակայել` ամեն անգամ ապացուցելով, որ անպարտելի է, պատրաստ պաշտպանելու իր երկրի ու ժողովրդի անդորրը: Փառք ու պատիվ մեր երիտասարդ, բայց հարուստ պատմություն ամբարած բանակին, որը ամուր թիկունք է դարձել բոլորիս համար` հնարավորություն ընձեռելով ապրելու և արարելու խաղաղության պայմաններում:

Սիրելի' բարեկամներ, մենք էլ մեր հերթին պետք է զորավիգ լինենք մեր բանակին` նպաստելով նրա հզորացմանը և ամրապնդելով բազում կյանքերի գնով ձեռք բերված խաղաղությունը: Հավատացած եղեք, մենք հոգու պարտք ունենք տալու այն նահատակների հիշատակին, ովքեր սեփական արյամբ փրկեցին հայրենի տունը, հողը, մորն ու մանկանը, ովքեր հանուն Հայաստանի ապագայի մնացին ռազմի դաշտում:

Ուստի փառք ու պատիվ մեր անմահ հերոսներին, մեր հաղթանակած բանակին, պաշտպանական գերատեսչության, զինված ուժերի բոլոր ծառայողներին, ովքեր գիշեր ու զօր պաշտպանում են Հայաստան երկրի սահմանները` միշտ պատրաստ դիմակայելու թշնամու բոլոր ոտնձգություններին:

Կեցցե' Հայոց ազգային բանակը` խաղաղության ամրապնդման և մեր ժողովրդի հպարտության 27-ամյա հսկան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49