Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

28.01.2019

Բանակի օրվա առթիվ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Սամվել Խմելյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, Երկրապահ կամավորական միության անդամները, մարզպետարանի, քաղաքապետարանի և կրթական հաստատությունների աշխատակիցներն այսօր ծաղիկներ են խոնարհել Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Այնուհետև մարզային և քաղաքային իշխանության պատասխանատուներն այցելել են Արցախյան պատերազմում արմավիրցի զոհված ազատամարտիկների պանթեոն, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49