Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են Բանակի օրվան նվիրված միջոցառումները

30.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Պաշտպանության նախարարության Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ներկա է գտնվել մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը` նվիրված հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ` մարզպետը բանակը համարել է ազգային հպարտության, խիզախության և հայ ժողովրդի հարատևության հիմնաքար, որն իր կազմավորման կարճ ճանապարհին բազում մարտահրավերների է դիմակայել` ամեն անգամ ապացուցելով, որ անպարտելի է, պատրաստ պաշտպանելու իր երկրի ու ժողովրդի անդորրը:

Նա իր խոսքում կարևորել է յուրաքանչյուրի աջակցությունը բանակին` ի նպաստ նրա հզորացման և բազում կյանքերի գնով ձեռք բերված խաղաղության ամրապնդման. <<Մենք հոգու պարտք ունենք տալու այն նահատակների հիշատակին, ովքեր սեփական արյամբ փրկեցին հայրենի տունը, հողը, մորն ու մանկանը, ովքեր հանուն Հայաստանի ապագայի մնացին ռազմի դաշտում>>:

Համբարձում Մաթևոսյանն իր անվերապահ հարգանքն ու հպարտությունն է արտահայտել հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին և անգնահատելի համարել Հայաստան երկրի սահմանները գիշեր ու զօր հսկող պաշտպանական գերատեսչության, զինված ուժերի ծառայողների նվիրումը:

Հայրենիքին ծառայելու գործում ունեցած ավանդի, անձնական օրինակով երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործընթացին աջակցելու համար և Հայոց բանակի օրվա առթիվ  մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պատվոգրերով է պարգևատրել և նվերներ հանձնել մի խումբ սպաների և զինծառայողների: Միջոցառման շրջանակներում ուսմնական զորամասի հրամանատարին է փոխանցվել նաև Արմավիր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի սաների 200-ից ավելի նամակները՝ ուղղված զինվորներին:

Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումն ամփոփվել է տոնական համերգով, որին օրվա խորհուրդը լրացնող կատարումներով հանդես են եկել Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները և մշակույթի տան պարի խումբը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49