Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համաբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

31.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նախապես գրանցված 12 քաղաքացի, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության խնդրանքով: Հարցեր են եղել նաև ավտոմեքենայի գույքահարկի վճարման ժամանակացույցի կազմման խնդրի լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու և մարզի դպրոցներում պարուսուցման դասընթացների ծրագիր իրականացնելու թույլտվության վերաբերյալ:

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիների հարցերին տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերն էլ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը վերցրել է իր հսկողության տակ`քաղաքացիներին վստահեցնելով, որ օրենքի և մարզպետարանի իրավասության շրջանակներում դրանց համապատասխան ընթացք կտրվի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49