Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շահումյանում և Շահումյան թ/ֆ-ում մարզպետը ծանոթացել է ներհամայնքային խնդիրներին

01.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Շահումյան, Շահումյան թ/ֆ համայնքներ կատարած այցի շրջանակում հանդիպել է նշված համայնքների ղեկավարների և Էջմիածին ՋՕԸ-ի տնօրենի հետ: Վերջիններիս ուղեկցությամբ մարզպետը շրջել է համայնքում, ծանոթացել ներհամայնքային խնդիրներին:

Որպես առաջնային լուծում պահանջող խնդիրներ` Շահումյանում մարզպետին են ներկայացվել ոռոգման համակարգի ներքին ցանցի հիմնանորոգումը և մանկապարտեզի շահագործումը: Առաջին հարցի մասով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այն 2020 թվականին ոլորտի բարելավմանն ուղղված որևէ ծրագրում ընդգրկելու վերաբերյալ: Իսկ մանկապարտեզի շահագործման հարցի հնարավոր լուծման տարբերակներն առաջիկայում լրացուցիչ կքննարկվեն:

Համբարձում Մաթևոսյանին է ներկայացվել նաև համայնքի մշակույթի տան մի հատվածի վերանորոգման հարցը, որպեսզի հնարավոր լինի ավելացնել երգի, պարի, նկարչության և սպորտային խմբակների թիվը: Վերանորոգումն իրականացնելու համար մարզպետն առաջարկել է համապատասխան հայտ ներկայացնել պետական աջակցությամբ նախատեսվող սուբվենցիոն հերթական ծրագրում այն ընդգրկելու համար:

Շահաումյան թ/ֆ համայնքի ղեկավարն էլ մարզպետին դիմել է ոռոգման ներտնտեսային ցանցի վնասված հատվածի վերանորոգման հարցով, որին տեղում լուծում է տրվել. Էջմիածին ՋՕԸ-ի տնօրենը վստահեցրել է, որ մեկ ամսվա ընթացքում կվերանորոգեն այն:

Շահումյանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև համայնքի վաճառատներից մեկում և հաճախորդների հետ զրուցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ` մասնավորապես անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման կարևորությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49