Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ստամբուլահայ գործարար Էֆրին Պաղին

04.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Թուրքիայում բնակվող գործարար, ազգությամբ հայ Էֆրին Պաղին` «Բիզնես Արմենիա»հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Հայկ Միրզոյանի ուղեկցությամբ:

Թուրքահայ գործարարի ֆինանսավորմամբ Մուսալեռ համայնքում ավարտին է մոտենում ոսկերչական զարդերի արտադրությամբ զբաղվող նոր գործարանի կառուցումը: Նա ներկայացրել է «Բագեզյան» ընկերությունը, որը նախկինում գործունեություն է ծավալել «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում, իսկ նոր գործարանի կառուցմամբ նախատեսում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը Հայաստանում:

Ողջունելով հյուրին` մարզպետը կարևորել է նրա կողմից այս և սոցիալական բնույթի այլ ծրագրերի իրականացումն Արմավիրի մարզում` պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը և աջակցելու ընթացիկ խնդիրների լուծմանը: Անդրադառնալով ապրիլի 12-ին մարզում նախատեսվող «Իմ քայլը հանուն Արմավիրի» ներդրումային համաժողովին` մարզպետը նշել է, որ ֆորումի ընթացքում ներկայացվելու են նոր և իրականացված գործարար ծրագրերը` ցանկություն հայտնելով որպես հաջողված ձեռնարկ ներկայացնել նաև Մուսալեռի ոսկերչական զարդերի գործարանի կառուցումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` գործարար Էֆրին Պաղը մարզպետին տեղեկացրել է, որ գործարանը մասնակի շահագործվում է նախորդ տարվանից և ունի 80 աշխատակից: Նա վստահեցրել է, որ մայիս ամսին տեղի կունենա գործարանի պաշտոնական բացումը: Ոսկերչական գործարանում կգործի նաև ցուցասրահ և վաճառասրահ: Ակնկալվում է, որ այն կապահովի շուրջ 500 նոր աշխատատեղ: Էֆրին Պաղի խոսքով` ոսկերչական իրերի արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, Եվրոպա և ՌԴ:

Հանդիպման շրջանակներում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Հայկ Միրզոյանի հետ քննարկել է նաև հիմնադրամի հետ գործակցության ակտիվացմանը և մարզում գործարար միջավայրի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59