Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում մեկնարկել է «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» ծրագիրը

08.02.2019

Արմավիրի մարզում մեկնարկել է «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» ծրագիրը, որը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, նախարարությանը կից Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ), Արմավիրի, Արարատի մարզպետարանների և <<Լե Լաբողատուաղ Սեղվիե>> դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ:

Գիտակրթական ծրագրի նպատակը մարզերի պասիվ ազգաբնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, քրոնիկ երակային հիվանդության վաղ հայտնաբերումն ու առողջ ապրելակերպի քարոզչությունն է: Թիրախային խումբ է համարվում 25 տարեկանից բարձր քաղաքային և գյուղական պասիվ ազգաբնակչությունը:

Բնույթով բացառիկ այս ծրագրի շրջանակներում վերապատրաստվելու են մարզի տարբեր առողջապհական հիմնարկների մասնագետները, որոնցից յուրաքանչյուրն իրականացնելու է զարկերակային ճնշման չափում, գլյուկոմետրիա, ինչպես նաև հարցերի ու զննման միջոցով քրոնիկ երակային հիվանդությունների ախտանիշների հայտնաբերում:

«ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» ծրագիրն Արմավիրի մարզում անցկացվելու է 2 ամիս: Ծրագրի ավարտին Առողջապահության նախարարության, ՀՎԿԱԿ-ի և մարզպետարանի հետ համատեղ հավաքագրված տվյալներով կատարված վերլուծություններից հետո իրականացվելու է ամբողջական արդյունքների քննարկում և լուսաբանում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08