Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

21.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նախապես գրանցված 7 քաղաքացի, ևս 6-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են դրամական օգնության, զբաղվածության ապահովման և կենցաղային հարցերի լուծմանն ընդառաջելու խնդրանքով:

Սոցիալական աջակցության համար դիմած քաղաքացիներին մարզպետի որոշմամբ կտրամադրվի դրամական օգնություն, զբաղվածության հարցով դիմած քաղաքացիներին էլ կցուցաբերվի հնարավոր աջակցություն` համապատասխան աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Հարցեր են եղել նաև, որոնց լուծման համար Համբարձում Մաթևոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կգործակցեն պատկան գերատեսչությունների հետ` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36