Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց՝ աղետների ռիսկերի կառավարման վերաբերյալ

22.02.2019

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված աղետների ռիսկերի կառավարման վերաբերյալ սեմինար-դասընթաց, որին մասնակցել են մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, ԱԻՆ փրկարար ծառայության վարչության պետ Հովհաննես Մարգարյանը, ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Դաշյանը, մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Արսեն Ղուկասյանը, վարչության աշխատակիցներ, մարզի համայնքապետարանների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը Արմավիրի մարզին սպառնացող վտանգների առանձնահատկությամբ պայմանավորված կարևորել է դասընթացի նշանակությունը` ընդգծելով, որ յուրաքանչյուր համայնք պետք է լրջորեն մոտենա այս հարցին՝ հետագայում իր բնակչության պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնել է հանրապետության բոլոր մարզերում համայնքապետարանների աշխատակազմերի ղեկավարների հետ անցկացնել սեմինար-դասընթացներ աղետների ռիսկերի կառավարման պլանների մշակման, ներդրման, հետագայում նաև դրանց վերանայման հարցերով:

Առաջին դասընթացն անցկացվեց Արմավիրի մարզում, որի ժամանակ ներկայացվեցին պլանի մշակման ճանապարհները, խոսեցին վտանգների, խոցելի տարրերի, պլաններում ներդրված գործիքների բացահայտման մասին: Աղետների ռիսկերի կառավարման պլանը, որն իր մեջ ներառում է երկու հիմնական բաժիններ՝ աղետների ռիսկերի նվազեցման և արձագանքման, համայնքներին հնարավորություն կտա պլանավորել միջոցառումներ, որոնց միջոցով կիրականացվեն ռիսկերի նվազեցում, ինչը նաև հետագայում հնարավորություն կտա դրանք ներառել համայնքի զարգացման հնգամյա պլանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15