Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանի աշխատակիցներից 6-ը մասնակցել են պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին

22.02.2019

Արմավիրի մարզպետարանի թիմը մասնակցել է 2019 թվականի փետրվարի 21-22-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացված՝ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին: Մրցույթն անցկացվել է 3-րդ անգամ՝ «Ասպար Արմս» հրաձգարանում:

ՀՀ Նախագահի, կառավարության և Ազգային ժողովի աշխատակազմերը, նախարարությունները, կառավարությանը ենթակա մարմինները և մարզպետարանները ներկայացնող 32 թիմերի 217 մասնակիցներ մրցել են անհատական և թիմային պայքարում։ Արմավիրի մարզպետարանից մասնակցել է 6 աշխատակից՝ 3 կին, 3 տղամարդ։


Մրցույթի արդյունքների ափոփումից հետո, փետրվարի 26-ին տեղի կունենա հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20