Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը

23.02.2019

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը, որին զորամասի բարձրաստիճան սպայակազմի հետ միասին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, Արմավիրի քաղաքապետը, Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվը և նորակոչիկների հարազատները:

Զինվորական երդում տված նորակոչիկներին ողջունել և բարի ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Դենիս Կամարովը: Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ներկաներին փոխանցվել է նաև մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը. <<Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի հարգելի գործընկերներ, սիրելի հյուրեր,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:

Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում ու փառաբանում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր պապերին, հայրերին ու եղբայրներին, որոնց անունները ոսկե տառերով են գրվել մեր եղբայրական ժողովուրդների պատմության էջերում, որոնք լի են վստահության ու փոխադարձ օժանդակության յուրօրինակ ոգով:

Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցությունն այսօր էլ բխում է մեր ժողովուրդների կենսական շահերից, նպաստում մեր երկրների հետագա զարգացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Թանկագին բարեկամներ,
Հայրենիքի պաշտպան լինելն իրավամբ կոչում է յուրաքանչյուրի համար, ով ամուր կանգնած է իր հողի վրա, միշտ վառ է պահում հայրենի օջախի կրակն ու իր հերոս նախնիների ազատատենչ ոգին: Ուստի այսօր տոն է բոլորիս համար:

Թույլ տվեք մեկ անգամ ևս բոլորիս շնորհավորել այս հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք>>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36