Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություն

01.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչություն (ՄՓՎ):

ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է վարչական շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, գույքային և տեխնիկական հագեցվածությանը:

Համբարձում Մաթևոսյանին զեկուցվել է, որ ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը և 911 ծառայության ստեղծումը դրական ազդեցություն է ունեցել ահազանգերին արագ արձագանքման, վթարափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման օպերատիվ կառավարման վրա:

Հովհաննես Մարգարյանը տեղեկացրել է, որ վերջին շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման և կադրերի վերապատրաստման ուղղությամբ, բարելավվել են նաև նրանց աշխատանքային պայամանները:

ՄՓՎ պետը մարզպետին ներկայացրել է նաև բնակչության և քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները` ընդգծելով, որ շարունակում են մասնակցություն ցուցաբերել մարզի տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների պլանավորմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15