Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արևադաշտի միջնակարգ դպրոցն ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով

05.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հետևողական աշխատանքներ է իրականացնում մարզի հանրակրթական դպրոցները գազաֆիկացնելու և ջեռուցման լոկալ համակարգով ապահովելու ուղղությամբ: Շահումյանի, Թաիրովի և Երասխահունի միջնակարգ դպրոցների ջեռուցման խնդիրը լուծելուց հետո այսօր արդեն վերջնական լուծում է ստացել Արևադաշտի միջնակարգ դպրոցի գազաֆիկացման և ջեռուցման ներքին համակարգի կառուցման հարցը:

Արևադաշտի միջնակարգ դպրոցը գազաֆիկացվել է ուսումնական գծով պետական պատվերի շրջանակում 2018-2019 թվականներին հատկացված գումարի տնտեսած միջոցների հաշվին, որը կազմել է 2 մլն 750 հազար դրամ: Կրթօջախում ջեռուցման համակարգն էլ կառուցվել է Հայ Կրթական Հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի` 2 մլն 300 հազար դրամ աջակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49