Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08.03.2019

Սիրելի տիկնայք, տատիկներ, մայրեր և քույրեր,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:

Անհիշելի ժամանակներից հայ կինը եղել է ընտանեկան ջերմության և ավանդույթների իրական կրողն ու շարունակողը: Ինչ խոսք, ոչ միշտ է ասվում այդ մասին, սակայն նկատելի և անգնահատելի է ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի առաքելությունը: Ձեր շնորհիվ է, որ ընտանիքը շարունակում է մնալ մոլորակի ամենաջերմ ու հաճելի անկյունը:

Սիրելի կանայք, դուք շարունակում եք ձեր ուրույն դերակատարումն ունենալ նաև պետականաշինության գործում, հասարակական և քաղաքական կյանքում` մեր իրականությունը դարձնելով առավել ներդաշնակ ու հանդուրժող:

Ուստի, թող ձեզանից սկիզբ առնող սերն ու բարությունը երբեք չնվազի, այլ փոխադարձվի և իր տարածումը գտնի ամենուր: Գարնան սկիզբն ավետող այս գեղեցիկ տոնի տրամադրությունն էլ թող միշտ ուղեկցի ձեզ` պարգևելով այն լավագույնը, որին իրավամբ արժանի եք:

 

 
Լավագույն ցանկություններով`
Համբարձում Մաթևոսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08