Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գետաշենում տնային տնտեսությունների զգալի մասը կապահովվի որակյալ խմելու ջրով

14.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ Արմավիրի մարզի համայնքներում մեկնարկել են առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարի Արմավիրի մարզում կիրականացվի առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագիր, որի համար 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և մարզպետարանին հատկացվել է 467 մլն 70 հազար դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը:

Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում Գետաշեն համայնքում արդեն սկսվել են խմելու ջրագծի ներքին ցանցի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, որից 45 մլն դրամ հատկացվել է պետական բյուջեից, 5 մլն դրամն էլ համաֆինանսավորվել է համայնքային բյուջեից: Ընթացող շինաշխատանքների արդյունքում համայնքի 490 տնային տնտեսությունից ավելի քան 150-ը կապահովվի որակյալ խմելու ջրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49