Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

14.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 8 քաղաքացի, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիները մարզպետին դիմել են սոցիալ-կենցաղային, քաղաքաշինական և հողային հարաբերություններին առնչվող հարցերով: Հարցեր են եղել նաև դպրոցի, ոռոգման համակարգի հետ կապված խնդիրներին հնարավոր լուծում տալու վերաբերյալ:

Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ: Եղել են նաև հարցեր, որոնց լուծման ուղղությամբ ոլորտային պատասխանատուներին հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ իրականացնել և ընթացքի մասին տեղեկություն ներկայացնել քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 14:41:33