Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակ` մարտի 23-ին

19.03.2019

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սույն թվականի մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական շաբաթօրյակ:

Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան-սխեմա, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։

Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ տվյալ համայնքում իրականացվող մաքրման աշխատանքներին։

Խնդրում ենք շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել ներքոհիշյալ հանրային տարածքների մաքրմանը և բարեկարգմանը.
• պատմամշակութային հուշարձաններ
• գերեզմանատներ
• զբոսայգիներ, պուրակներ, կանաչապատ տարածքներ
• հանրային նշանակության շենքերի տարածքներ
• աղբավայրերի շրջակայք
• միջպետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքներ, առվեզրեր:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզում իրականացվող միջոցառումների նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի անդամները մարտի 23-ին կայցելեն համայնքներ` հետևելու մաքրման աշխատանքներին:

Արմավիրի մարզպետարանում նույն օրը կգործի թեժ գիծ` հետևյալ հեռախոսահամարով` (+374 93) 32 95 75: Մարզում ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել նաև հետևյալ հեռախոսահամարին` (+374 237) 2 76 49:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15