Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախորդ տարիների համեմատությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման զգալի աճ է գրանցվել

20.03.2019

2017, 2018, 2019 թվականների բոլոր հարկատեսակների մասով մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականի վերլուծականը.

Արմավիրի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը բոլոր հարկատեսակների մասով 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 376,720.9 հազար դրամ: 2018 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրվել է 287,769.3 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի ավել է հավաքագրվել 88951,6 հազար դրամ կամ 23.6%:

Համեմատության կարգով նշենք, որ 2017 թվականին հավաքագրվել է 230,397.6 հազար դրամ, այսինքն` 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ  հավաքագրումն ավելացել է 146323,3 հազար դրամով կամ 38.8%-ով:

Կարևոր է ընդգծել, որ մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը հիմնական հինգ հարկատեսակների գծով աճել է: Սեփական եկամուտների առաջադրանքը հինգ հարկատեսակների` հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի, պետական տուրքերի, հողի և գույքի վարձակալության վարձավճարների մասով 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին հավաքագրվել է 293.942,0 հազար դրամ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում` 219,538,0 հազար դրամ: Ավել է հավաքագրվել 74.404,0 հազար դրամ կամ 25.3%:2017 թվականի համեմատությամբ էլ ավել է հավաքագրվել 98,598,30 հազար դրամ կամ 33.5%:

2018 թվականի համեմատությամբ նվազում է գրանցվել միայն աղբահանության վճարների հավաքագրման մասով. 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին հավաքագրվել է 33,399,8 հազար դրամ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում` 35,241,1 հազար դրամ, այսինքն` հաշվետու ժամանակահատվածում պակաս է հավաքագրվել 1.841,3 հազար դրամ կամ 5.5%: Իսկ 2017 թվականի համեմատությամբ այս տարի ավել է հավաքագրվել 7.552,5 հազար դրամ կամ 22.6%:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48