Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ-դասախոսությանը և ցուցահանդեսին

20.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան N1 երաժշտական դպրոցում ներկա է գտնվել Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանի և Արմավիրի մարզում գործող "Արտպրոգրես" մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված համերգ-դասախոսությանը և ցուցահանդեսին` նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։

Միջոցառման շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս Սեդա Շեյրանյանը: Իսկ համերգին կոմիտասյան ելույթներով հանդես են եկել «Ագապէ» կամերային երգչախումբը, «Վելվետ» լարային քառյակը, Վարդան Թորոսյանը, Լուսինե Ներսիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Անուշ Մարտիրոսյանը և համերգի գեղարվեստական ղեկավար Արտյոմ Հարությունյանը: Երաժշտական դպրոցի նախասրահում էլ ցուցադրվել են Էջմիածնի Եղ. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները՝ կոմիտասյան թեմաներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36