Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները

21.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի՝ 2019 թվականի հունվարի 29-ի N ՄՈ/41-2019 որոշման համաձայն ստեղծվել են ՀՀ Արմավիրի մարզի 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերի կազմկոմիտեները, առարկայական հանձնաժողովները, կազմվել են օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերի անցկացման ժամանակացույցերը:

2019 թվականի հունվարի 29-ից փետրվարի 18-ն Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5, Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան N3 հիմնական և Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում անցկացվել է դպրոցականների 2018-2019 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը: 16 առարկաներից իրենց գիտելիքները փորձել են 2018 թվականի դեկտեմբեր ամսին տեղի ունեցած օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթող ճանաչված աշակերտները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ինֆորմատիկա և աստղագիտություն առարկաների հայտագրումը կատարվել է օնլայն տարբերակով:
Նշված 7 առարկայիցց դպրոցականների օլիմպիադայի օնլայն տարբերակին մասնակցելու համար Արմավիրի մարզից հայտագրվել է 3653 աշակերտ:

Հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, ռուսերեն, օտար լեզուներ (անգլերեն,ֆրանսերեն,գերմաներեն) և ՆԶՊ առարկաներից տարածքային փուլին մասնակցել է 1276 աշակերտ:

Տարածքային փուլը հաղթահարած 117 դպրոցի 560 աշակերտ հնարավորություն է ստացել մասնակցելու փետրվարի 23-ից մարտի 13-ը անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին:

Մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են առարկայական հանձնաժողովների կողմից, որի արդյունքում 103 աշակերտ երաշխավորվել է մասնակցելու դպրոցականների 2019 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին:
Հանրապետական փուլը կմեկնարկվի մարտի 21-ից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49