Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում շարունակվում են թումանյանական տարվան նվիրված միջոցառումները

22.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ԱԺ պատգամավոր Քաջիկ Գևորգյանի հետ այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպված ցերեկույթին՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Միջոցառման սկիզբն ազդարարվել է ավանդական աղ ու հացով հյուրերին դիմավորելու արարողությամբ, որից հետո թումանյանական տարբեր կերպարներ հյուրերին ուղեկցել են դահլիճ: Կրթօջախի սաները ներկայացրել են Թումանյանի ստեղծագործությունները ասմունքի և բեմադրության միջոցով, որն էլ ուղեկցվել է երգ ու երաժշությամբ:

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է միջոցառման գաղափարը՝ բարձր գնահատելով ներդրված եռանդն ու ջանքերը, որոնց միջոցով ներկաներից յուրաքանչյուրը ցերեկույթի մասնակից է դառնում: Փոխմարզպետի խոսքով` ցանկացած բարի և ուսանելի գործ սերունդներ է կրթում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49