Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Արարատյան դաշտի ձկնաբուծարանների լավագույն փորձ» խորագիրը կրող միջոցառմանը

22.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 21-ին մասնակցել է «Ուրբան» հիմնադրամի կողմից իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Հարակայուն ձկնաբուծարաններ՝ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների բարելավման» ծրագրի շրջանակներում կազմակերպված Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի խնայողական օգտագործմանն ուղղված փոքր ձկնաբուծարանների նորարարական, հնարամիտ և ոչ ծախսատար լավագույն գործելակերպին նվիրված միջոցառմանը: Մասնակիցների թվում եղել են ձկնաբուծարանների, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանների և ՏԻՄ-երի ներկայացուցիչներ, փորձագետներ, ակտիվ բնակիչներ, ինչպես նաև երիտասարդներ ծրագրի գործընկեր համայնքներից: 

Ձկնաբուծարանները ներկայացրել են իրենց լավագույն փորձը և խրախուսվել մրցանակներով, որոնք կարող են օգտագործվել ձկնաբուծության մեջ: Միջոցառման ընթացքում լավագույն գործելակերպի պատմությունները ներառվել են առանձին գրքույկում, որը տարածում կունենա գործընկեր ձկնաբուծարանների շրջանում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15