Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծառատունկ՝ Երևան-Արմավիր մայրուղու ճանապարհամերձ հատվածում

07.04.2019

Մարտի 23-ին տեղի ունեցած համապետական առաջին շաբաթօրյակի շրջանակում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ նախարարության աշխատակազմը, մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներն ամբողջությամբ մաքրեցին Ծաղկունք համայնքին հարակից՝ Երևան-Արմավիր մայրուղու ճանապարհամերձ հատվածը` այն դարձնելով անճանաչելի:

Նույն օրը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր տվյալ վայրում նախարար Սուրեն Պապիկյանի և մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գործուն մասնակցությամբ տեղի է ունեցել ծառատունկ, որի ընթացքում տնկվել է 120 հացենի և 50 կարմրենի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15