Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է Արմավիրի մարզի շախմատի մրցաշարը

08.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր մեկնարկել է մարզի շախմատի մրցաշարը, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ և դպրոցների տնօրեններ:

Մրցաշարի մասնակիցներին ողջունել և հաջողություններ է մաղթել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը` կոչ անելով ակտիվ մասնակցություն ունենալ ողջ առաջնության ընթացքում:

Մրցաշարի գլխավոր մրցավար Անդրանիկ Սասունյանի փոխանցմամբ` մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով, իսկ ժամակարգը կլինի 30 րոպե յուրաքանչյուր խաղացողի համար: Հավասար միավորներ վաստակելու դեպքում տեղերը կորոշվեն լրացուցիչ ցուցանիշներով՝ բուհգոլցի հաշվարկով, բուհգոլցի հատված 1-ով և սև գույնի ֆիգուրներով առավելագույն խաղացած պարտիաների քանակով:

Արմավիրի մարզի շախմատի մրցաշարը կավարտվի ապրիլի 16-ին: Մրցաշարում 1-3-րդ տեղ գրաված շախմատիստները կպարգևատրվեն ՀՀ Արմավիրի մարզպետի պատվոգրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36