Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի մասնակցությամբությամբ

12.04.2019

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նա նախ անդրադարձել է օրեր առաջ իրականացված համապետական շաբաթօրյակին` շնորհակալություն հայտնելով իրականացված աշխատանքների համար, միևնույն ժամանակ կոչ անելով համայնքները մաքրել ոչ միայն պաշտոնապես հայտարարված շաբաթօրյակների շրջանակում, այլ ամեն օր:

Այնուհետև Կարեն Գրիգորյանը համայնքապետերին առաջարկել է համագործակցել միմյանց հետ` մեկտեղելով իրենց վարչական տարածքներում առկա քանդված մեքենաները կամ դրանց առանձին հատվածները, որից հետո, ըստ նախնական պայմանավորվածության, կապահովվի դրանց տեղափոխումը:

Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանն էլ հայտնել է, որ ՃՈ-ն այսուհետ մեծ ուշադրություն է դարձնելու գյուղական համայնքներում գոյություն ունեցող այն տրանսպորտային միջոցներին, որոնց վրա բացակայում են հաշվառման պետհամարանիշները: Այդ իսկ պատճառով նա հորդորել է կարճ ժամանակահատվածում վերացնել մեքենաների անսարքության հետ կապված խնդիրները և ապահովել հաշվառման պետհամարանիշների առկայությունը, այլապես նախատեսված է տուգանք`20-200 հազար դրամի չափով:

Խորհրդակցության ավարտին հայտարարությամբ է հանդես եկել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Թովմասյանը: Նա ներկայացրել է սույն թվականի ապրիլի 27-ին կայանալիք ՀՀ քաղաքացու օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառումների նախնական ծրագիրը՝ համայնքապետերին կոչ անելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել նախատեսվող միջոցառումների իրականացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15