Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց Արմավիրի մարզի շախմատի մրցաշարը. Հաղթողները պարգևատրվեցին մարզպետի պատվոգրով

16.04.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սույն թվականի ապրիլի 8-ից ՀՀ Արմավիրի մարզպետարանում մեկնարկել է մարզի շախմատի մրցաշարը` մասնակցությամբ մարզպետարանի աշխատակիցների, համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների:

Մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով, իսկ ժամակարգը սահմանված է եղել 30 րոպե` յուրաքանչյուր խաղացողի համար: Հավասար միավորների դեպքում տեղերը որոշվել են լրացուցիչ ցուցանիշներով՝ բուհգոլցի հաշվարկով, բուհգոլցի հատված 1-ով և սև գույնի ֆիգուրներով առավելագույն խաղացած պարտիաների քանակով:

Այսօր ավարտվել է Արմավիրի մարզի շախմատի մրցաշարը, որի արդյունքում 1-3-րդ տեղ գրաված շախմատիստները ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի կողմից պարգևատրվել են մարզպետի պատվոգրերով:

Մրցաշարում հաղթող է ճանաչվել Արմավիրի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Պողոսյանը, երկրորդ տեղն է գրավել Արմավիրի N3 հիմնական դպրոցի տնօրեն Արմեն Բաղդասարյանը, իսկ երրորդը` Արմավիրի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Արմեն Դարբինյանը:

Շնորհակալություն հայտնելով մրցաշարի մասնակիցներին, կազմակերպիչներին և շնորհավորելով հաղթողներին` փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը շախմատը համարել է ամենաինտելեկտուալ խաղը և բարձր գնահատել մասնակիցների շախմատային գիտելիքները, մտքի ճկունությունն ու փորձառությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37