Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորանքի խոսքը եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

17.04.2019

Ի դեմս Արմավիրի մարզի եզդի ազգաբնակչության` ի սրտե շնորհավորում եմ ողջ եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, որն ամրապնդվել է բազում փորձությունների հաղթահարմամբ և համատեղ ձեռքբերումներով:

Ես վստահ եմ, որ Արմավիրի մարզը եզդիական համայնքի համար հարազատ տուն և բնակավայր է դարձել, որի շենացման գործում քիչ չէ նաև եզդիների ներդրումը:

Մալաքե Թաուսի առթիվ եզդի ժողովրդի շրջանում այսօր տիրող տոնական տրամադրությունը թող շարունակվի ողջ տարվա ընթացքում և նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ դառնա:

Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
Կրկին շնորհավորելով ձեզ Նոր տարվա առթիվ` ցանկանում եմ ամենայն բարիք ձեր ընտանիքներին և եզդիական ողջ համայնքին:

 

Լավագույն ցանկություններով`
Համբարձում Մաթևոսյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36